Ծառայություններ Կապ Eng
 
 
«Լիգադենտ»-ը հանրապետության ստոմատոլոգիական խոշոր կենտրոններից է: Այն հիմնադրվել է 1987թ., որպես Երևան քաղաքի N7 ստոմատոլոգիական պոլիկլինիկա: Այնուհետև 1998թ-ին, սեփականշորհումից հետո այն վերանվանվել է «ԼԻԳԱդենտ», և արդեն որպես «Լիգադենտ» այն ունի 11 տարվա պատմություն: «ԼԻԳԱդենտ»-ում աշխատում են 75 հոգի, որից 25-ը բժիշկներ են: Ունենալով ստոմատոլոգիական ծառայություններ իրականացնելու եզակի շենքային պայմաններ` կենտրոնն իր մեջ ներառում է մասնագիտացված ստորաբաժանումներ և ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս բնակչությանը մատուցել բոլոր ժամանակակից և որակյալ ստոմատոլոգիական ծառայությունները տեղում:
 
 
Ի դեպ, «ԼԻԳԱդենտ» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Աշոտ Գևորգյանը հանդիսանում է նաև Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի նախագահ, որի գրասենյակը գտնվում է մեր կենտրոնում: Ասոցիացիայի լայնածավալ աշխատանքների շնորհիվ Հայաստանում կազմակերպվում են Համահայկական հավաքներ, կոնգրեսներ և ձեռքի հմտության դասընթացներ, որտեղ մեր բժիշկները մասնակցելով ևս ցանոթանում են աշխարհի վերջի նորություններին: Աշոտ Գևորգյանի ջանքերով 2010թ. ապրիլի 28-30-ը Եվրոպական Ստոմատոլոգիական Կազմակերպության պլենար նիստը, որին մասնակցում են 52 երկիր, կայանալու է Երևանում:
Կենտրոնն իր տեսակի մեջ յուրահատուկ է և աչքի է ընկնում ծառայությունների բազմազանությամբ, որակական և քանակական ցուցանիշներով: Արդեն 5 տարի է ինչ «ԼԻԳԱդենտ» ստոմատոլոգիական կենտրոնը համագործաքցում է Գերմանական «Ինպլազա Հոստ» ֆիրմայի հետ ինպլանտոլոգիայի բնագավառում: Համագործակցությունը կայանում է ոչ միայն այդ ֆիրմայի ներկայացուցիչների այցերով մեր կենտրոն, այլ նաև մեր մասնագետների վերապատրաստումով Գերմանիայում:
«ԼԻԳԱդենտ» ստոմատոլագիական կենտրոնը, ունի մի շարք առավելություններ`
  • պրոֆեսիոնալ, նեղ մասնագիտացված անձնակազմ
  • առանձնացված ստորաբաժանումներ, այդ թվում` արդի ստոմատոլոգիայի, բուժական և պրոթեզավորման բաժամունքներ, մանկական, վիրաբուժական, պարոդոնտոլոգիական, իմպլանտոլոգիայի, օրթոդոնտիայի և գիշերային հերթապահության
  • ատամնատեխնիկական լաբորատորիա, ձուլարան
  • բուժական, ախտորոշիչ և ախտահանող արդիական սարքավորումներով ու գործիքներով հագեցվածություն, նորագույն նյութերի, տեխնոլոգիաների կիրառում
  • մանրեազերծման ժամանակակից համակարգ
  • հիվանդների սպասարկման լավագույն պայմաններ
  • բուժման և պրոթեզավորման որակի և օգտագործման ժամկետների երաշխիքների տրամադրում
Եթե Դուք կարիք ունեք դիմելու ստոմատոլոգի, մի‘ հետաձգեք Ձեր այցելությունը «ԼԻԳԱդենտ» ստոմատոլագիական կենտրոն: Որպես կանոն` առաջին այցելությունը վերածվում է երկարատև համագործակցության: Դրա մասին է վկայում մեր բազմաթիվ այցելուների բանակը, որոնք ժամանակի ընթացքում դառնում են բարեկամ: